«Երևանի քաղաքապետի գավաթ»-ի շրջանակում մեկնարկել են սեղանի թենիսի մրցումները
«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարը շարունակվում է: Այսօր մեկնարկել են սեղանի թենիսի մրցումները: Մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄԷ-ի և Իտալիայի մարզիկները: «Երևանի քաղաքապետի գավաթ»-ը կազմակերպվում է միջազգային ֆեդերացիաների հետ համագործակցությամբ:
Սեղանի թենիսի մրցումների եզրափակիչ խաղը կլինի մայիսի 20-ին:
Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
Կարծիքներ