Ֆուտզալի Եվրո-2026․ Հայաստանի հավաքականը գլխավորում է աղյուսակը

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլում տեղի ունեցավ նախավերջին տուրը: Մարտի 8-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում պարտության մատնեց Դանիայի ընտրանուն:
Հայաստանի հավաքականը հաղթեց մրցակցին 3:1 հաշվով և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 13 միավորով: Խմբի մյուս խաղում մարտի 7-ին Ղազախստանի հավաքականը 4:2 հաշվով հաղթանակ էր տոնել Ալբանիայի նկատմամբ։
Վերջին տուրում մարտի 12-ին Հայաստանի ազգային հավաքականն Երևանում կհանդիպի խմբում երկրորդ տեղով ընթացող Ղազախստանին։
Կարծիքներ