Օրվա ընթացքում պայթեցում է նախատեսվում Ասկերանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտակերտում և Մարտունիում

Օրվա ընթացքում պայթեցում է նախատեսվում Ասկերանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտակերտում և Մարտունիում

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ սակրավորական ջոկատներն ամենօրյա ռեժիմով հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ՝ զենք-զինամթերքի և պայթուցիկ այլ առարկաների հայտնաբերման ուղղությամբ:

Օրվա ընթացքում պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում, ինչպես նաև հարակից մի շարք բնակավայրերում:
Տեղեկատու հեռախոս՝ 911:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում