Ծանրորդ Սամվել Գասպարյանն ավարտում է կարիերան
Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, եռակի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանն ավարտում է մարզական կարիերան։ Այս մասին մարզիկը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ Պատճառը ծանրորդի ծնկների վնասվածքներն են։
«Միշտ զգացել եմ բոլորիդ աջակցության կարիքը, ձեր ներկայությունն եմ զգացել թե՛ հաջողությունների, թե՛ անհաջողությունների ժամանակ։ Պահը հասունացել է, որ բոլորիդ ասեմ․ որքան էլ ինձ համար դժվար է, որոշել եմ ավարտել մարզական կարիերաս։
Բոլոր մարզիկների համար էլ այս պահը դժվար է, բոլորն էլ իրենց տեսնում են Օլիմպիական գագաթնակետին։ Ինձ մոտ վնասվածքի պատճառով չստացվեց, բայց իմ ապրումներն ու նպատակները կապված են սպորտի հետ։ Ես ինձ սպորտից հետո էլ տեսնում եմ սպորտի կողքին, քանի որ իմ կյանքն է սպորտը։ Կաշխատեմ լինել սպորտի կողքին կանգնած։ Շնորհակալ եմ բոլորիցդ»,- նշել է Գասպարյանը։
Կարծիքներ