Ռուսաստանը կշարունակի ամրապնդել ռազմական և քաղաքական համագործակցությունը Հայաստանի հետ. Գրուշկո
Ռուսաստանը կշարունակի ամրապնդել ռազմական և քաղաքական համագործակցությունը Հայաստանի հետ, Մոսկվան և Երևանը մնում են դաշնակիցներ: Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Մենք շարունակելու ենք ամրապնդել մեր ռազմական և քաղաքական համագործակցությունը։ Հայաստանը մեր դաշնակիցն է, և անվտանգության ոլորտում մենք հույսը դնում ենք միմյանց վրա։ Եվ ես համոզված եմ, որ այս հաստատումը որոշիչ է լինելու մեր երկկողմ հարաբերություններում՝ ապագա տարիներին»,- նշել է նա։
Կարծիքներ