Երևանի «Կասկադ» համալիրի վերին հատվածը վերադարձվել է Երևանին

Երևանի «Կասկադ» համալիրի վերին հատվածը վերադարձվել է Երևանին

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանին է վերադարձվել «Կասկադ» համալիրի վերջին հատվածը՝ շուրջ 11․5 հեկտար տարածքով։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ուզում եմ հիշեցնել, որ տարածքի շինարարությունը դեռևս խորհրդային տարիներից անավարտ էր մնացել։ Երևանի քաղաքապետարանը Կասկադի ընդհանուր բարեկարգման և կառուցապատման համատեքստում առաջիկայում այս հատվածում ևս լայնածավալ ծրագիր կիրականացնի, որի արդյունքում «Կասկադ» համալիրը երևանցիներին և քաղաքի հյուրերին կներկայանա ամբողջական և ավարտուն տեսքով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ավինյանը։ 

Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ նախնական քննարկումից հետո պետք է ունենան Կասկադի հետագա կառուցապատման ամբողջական ծրագիրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում