Երկրորդ տեղը երբեք Բավարիայի նպատակը չի լինի․ Տուխել
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք կարծում է, որ այս մրցաշրջանում Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը կարող է նպատակ համարվել իր թիմի համար։ Գրում է Armsport.am-ը։
«Երկրորդ տեղը երբեք չի լինի «Բավարիայի» նպատակը: Այդուհանդերձ, վաղը մեզ մեծ մարտահրավեր է սպասվում (Բունդեսլիգայի 32-րդ տուրի հանդիպումը «Շտուտգարտի» հետ՝ ArmSport):
Կարծում եմ՝ մենք գիտենք, թե ինչ է մեզ սպասվում։ Մրցակիցը խաղում է շատ հանգիստ, բառացիորեն ինքնաբերաբար։ «Շտուտգարտը» մշտապես խաղում է իր հնարավորությունների առավելագույն սահմաններում»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Կարծիքներ