«Հայաստանի ընդդիմությանը կեղծ լուսանկարով հաջողվեց մոլորեցնել անգամ Ալիևին…»․ Տարոն Չախոյան
Վարչապետ Փաշինյանի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ալիևի վերջին հայտարարություննեին՝ կապված համացանցում առկա Փաշինյանի և Սորոսի կեղծ լուսանկարի հետ։ Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է։
Շնորհավորում եմ, Հայաստանի «շնորհաշատ» ընդդիմությանը հաջողվեց մոլորեցնել անգամ Ալիևին։
Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, ինչպես հաղորդում է Ազերթաջը, Ալիևը հայտարարել է, որ համացանցում կա անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սորոսի լուսանկարը։
Վարչապետ Փաշինյանին վարկաբեկելու նպատակով հայաստանյան ընդդիմության կողմից պատրաստված կեղծ լուսանկարին հավատացել և ֆեյք ինֆորմացիայի զոհ է դարձել անգամ Ալիևը։
Հայաստանյան «շնորհաշատ» ընդդիմությանը թերևս հաջողվել է և շարունակում է հաջողվել ջուր լցնել Ալիևի ջրաղացին, որովհետև վերջիննեիս նպատակը մեկն է, վարկաբեկել վարչապետի անձը՝ այդ թվում նաև ֆեյք լուսանկարներով ու ինֆորմացիայով, և վերջիններիս չի էլ հուզում, որ դա կարող է անգամ վնասել նաև
Հայաստանի շահերին և միջազգային հեղինակությանը։
Սորոսի հետ իրական և կեղծ լուսանկարները՝ ստորև, իսկ Ալիևի հայտարարությունը՝ մեկնաբանություններում։
ArmeniaNews
Կարծիքներ