ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչ Ջոն վանտ Սխիպը ժամանել է Հայաստան

ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչ Ջոն վանտ Սխիպը ժամանել է Հայաստան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը ժամանել է Հայաստան, ստացել անվանական մարզաշապիկ և տվել առաջին մեկնաբանությունը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։  

«Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար։ Անհամբեր սպասում եմ թիմի և ֆեդերացիայի հետ հանդիպմանը։ Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Կհանդիպենք շուտով»,- ասել է Սխիպը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում