Ադրբեջանը Սյունիքը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք. Ալիևի օգնական

Ադրբեջանը Սյունիքը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք. Ալիևի օգնական

Բաքուն Սյունիքը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք: Այս մասին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ պատասխանելով Սյունիքն Ադրբեջանի կողմից Սյունիքի գրավման սպառնալիքի վերաբերյալ Հայաստանի մտահոգությունների մասին հարցին։

«Մենք ընդունում ենք, որ սա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Բայց մեզ համար կարևոր է իմանալ, թե մյուս կողմն ինչպես կապահովի երթևեկության անվտանգությունը միջանցքի երկայնքով»,- նշում է Ամիրբեկովը։ «Մեզ անհրաժեշտ են յուրաքանչյուր ուղևորի անվտանգության հուսալի երաշխիքներ, ով գնացք է նստում Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ», - ասաց քաղաքական գործիչը։

Ամիրբեկովը հավելել է, որ Բաքուն պատրաստ է բանակցությունների, բայց եթե Հայաստանը որոշի հետաձգել գործընթացը, ապա Ադրբեջանը պատրաստ է երթուղի հարթել Իրանի տարածքով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում