Պուտինը նահանգապետերին խորհուրդ Է տվել անցկացնել իրենց ուղիղ գծերը
Նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա ուղիղ գծի ժամանակ ՌԴ-ի տարածաշրջանների նահանգապետերին խորհուրդ Է տվել անցկացնել իրենց ուղիղ գծերը, քանի որ դա սուբյեկտների իշխանություններին թույլ կտա ճշտել աշխատանքը տարբեր ոլորտներում:
«Դա (ուղիղ գծերի անցկացումը նահանգապետերի կողմից) չի խանգարի ոչ մեկին, որովհետեւ այդ ուղիղ շփումը կարեւոր Է ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ հնարավորություն ունեն հարցեր տալու պետության կամ տարածաշրջանի առաջին դեմքին: Էլ ավելի կարեւոր Է այն, որ տեղի Է ունենում առավել հրատապ խնդիրների ընտրանք, որոնք հուզում են քաղաքացիներին: Դա չափազանց կարեւոր Է ճշգրտելու պրակտիկ գործողությունները կարեւորագույն ոլորտներում՝ սոցիալական քաղաքականության, առողջապահության, բնակարանային շինարարության բնագավառում: Ուստի ես տարածաշրջանների ղեկավարներին՝ իմ գործընկերներին, խորհուրդ կտայի անսալ քաղաքացիների կարծիքին»,- ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու բոլոր նահանգապետերը եւ տարածաշրջանների ղեկավարները կանոնավորապես չեն անցկացնում իրենց ուղիղ գծերը: Նախագահը հավելել Է, որ տարածաշրջանային իշխանությունները պետք Է ձգտեն այն բանին, որ «ամեն ինչ աշխատի ավտոմատ ռեժիմով»:
«Բայց մենք դեռ հեու ենք դրանից: Ամեն դեպքում նման հետադարձ կապը (ուղիղ գծերի անցկացումը – խմբ.) միշտ շատ օգտակար Է»,- նշել Է Պուտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ