Հովհաննես Հովհաննիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականը սկսել է պայքարն Եվրոպայի պատանեկան և Մ15 առաջնությունում:
Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը (61կգ) Մ17 առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։
Հովհաննեսը երկամարտում գրանցել է 234 կգ արդյունք։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Մոլդովայի և Լեհաստանի ներկայացուցիչները։
Մրցաշարն անցկացվում է հունական Սալոնիկում՝ հունիսի 15-ից 23-ը:
Կարծիքներ