Հրապարակվել են նոր կադրեր սահմանային միջադեպից. տեսանյութ

Հրապարակվել են նոր կադրեր սահմանային միջադեպից. տեսանյութ

Մեր ձեռքի տակ են հայտնվել նոր՝ բացառիկ կադրեր, երեկ ադրբեջանական սադրանքի  հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հայկական զինուժը ուժեղ հակահարված է տվել Ադրբեջանի սադրանքներին։

Մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ  ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով ադրբեջանական կողմն ունի 26 վիրավոր և բացառված չէ, որ պաշտոնապես հայտարարած 1 զոհից բացի էլի զոհեր լինեն։

Իր իսկ  հրահրած սահմանային միջադեպի հետևանքով ստացվում է, որ ադրբեջանական կողմն ունի  առնվազն 1 զոհ և 26 վիրավոր, և թերևս  սրանով է բացատրվում այն փաստը, որ ադրբեջանական կողմը ստիպված էր նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր կիրառել։

ArmeniaNews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում