Ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը

Ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից ձերբակալվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Երկու անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են և տեղափոխվել քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն»,- ասաց Սարգսյանը։ 

Վարդան Ղուկասյանի «Ֆեյսբուք»-ի էջում տարածած հայտարարության համաձայն՝ նա և նրա թիկնապահը բերման են ենթարկվել քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից։ 

Հայտարարությամբ քաղաքացիներին կոչ է արվել ինքնաբուխ կերպով հավաքվել ոստիկանության շենքի մոտ։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում