Արսեն Թորոսյանը կարճատև զրույց է ունեցել Սերբիայի վարչապետի հետ, մասնակցել RISE 2025-ի պանելային քննարկմանը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը RISE 2025 համաժողովի շրջանակում հանդիպել է Սերբիայի՝ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, գենդերային հավասարության և կանանց տնտեսական ու քաղաքական հզորացման հարցերով նախարար Տատյանա Մացուրայի հետ:
Այս մասին տեղեկացրել է ԱՍՀ նախարարությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են կանանց ներգրավվածությունը որոշումների ընդունման գործընթացներում, աշխատանքային հավասար հնարավորությունների ստեղծումը, սոցիալական պաշտպանության մեխանիզմների բարելավումը, ինչպես նաև փորձի փոխանակումը կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում:
Նախարար Թորոսյանը նաև մասնակցել է RISE 2025 համաժողովի՝ «Կանանց տնտեսական հզորացում» խորագրով պանելային քննարկմանը և հանդես եկել ելույթով՝ ընդգծելով կանանց տնտեսական ու քաղաքական անկախության խթանման կարևորությունը, ներկայացրել այս ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերը:
Արսեն Թորոսյանը կարճատև զրույց է ունեցել նաև Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտի հետ:
Կարծիքներ