Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք, որ Խաչատրյանը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել էր թուրք Էմրե Մուտլուին։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև Կարեն Ասլանյանը (63 կգ․) և Մալխաս Ամոյանը (77 կգ․)։
Կարծիքներ