Հուսամ՝ պարոնայք գեներալները կտան իրենց համաձայնությունը և չեն խուսափի ինձ հետ հրապարակային բանավեճից
Պետրոս Ղազարյանը ինձ և Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հրավիրել է բանավեճի՝ հանրային եթերում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ նշելով, որ ինքը համաձայն է բանավիճել բաց և հրապարակային, ուղիղ եթերով կամ ցանկացած այլ ֆորմատով։
«Ավելին, ես պատրաստ եմ բանավիճել միաժամանակ գեներալներ Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ։
Հուսամ՝ պարոնայք գեներալները կտան իրենց համաձայնությունը և չեն խուսափի ինձ հետ հրապարակային բանավեճից՝ ի տես ամբողջ ժողովրդի»,-գրել է Կոնջորյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին հրավիրում է Հանրայինի եթեր՝ բանավեճի:
Կարծիքներ