Ֆրանսիա-Իսրայել ֆուտբոլային հանդիպման անվտանգությունը կապահովի 4000 ոստիկան

Ֆրանսիա-Իսրայել ֆուտբոլային հանդիպման անվտանգությունը կապահովի 4000 ոստիկան

Փարիզը պատրաստվում է Ազգերի լիգայի շրջանակներում ընդունել Ֆրանսիայի և Իսրայելի հավաքականների հանդիպումը։ Անվտանգությունն ապահովելու համար իշխանությունները ներգրավել են 4 հազար ոստիկան:

Հանդիպումը տեղի կունենա Ամստերդամում բռնությունների բռնկումից մեկ շաբաթ անց։

Ֆրանսիայի մայրաքաղաքում անվտանգությունն ապահովելու համար կտեղակայվի 4000 ոստիկան։ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի շրջակայքում կտեղակայվի իրավապահ մարմինների 2500 աշխատակից, 1500-ն էլ՝ ամբողջ Փարիզում և հասարակական տրանսպորտում:

Euronews-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիացի առաջնորդին շրջապատողները նշել են, որ այս կերպ նա մտադիր է «եղբայրության և համերաշխության ազդանշան ուղարկել Ամստերդամի խաղից հետո տեղի ունեցած հակասեմիտական անընդունելի գործողություններից հետո»։

 

Փարիզի ոստիկանության պրեֆեկտ Լորան Նունյեսի խոսքով՝ ֆրանսիացի կազմակերպիչները կապի մեջ են եղել Իսրայելի իշխանությունների և անվտանգության ուժերի հետ՝ մարզական միջոցառմանը նախապատրաստվելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում