Հայաստանում հունվար-հունիսին շինարարության ծավալը 15.7 տոկոսով գերազանցել է անցյալ տարվա ցուցանիշը
Հայաստանում 2024 թվականի հունվար-հունիսին շինարարության ծավալները 15.7 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:Հաշվետու ժամանակաշրջանում կատարվել է 202 մլրդ 15.5 մլն դրամի շինաշխատանք: Հունիսին իրականացվել է 51 մլրդ 339.7 մլն դրամի շինարարություն, որի ծավալը 18 տոկոսով գերազանցել է 2023 թվականի նույն ամսվա ցուցանիշը:Այս տարվա առաջին կիսամյակում շինարարության 47.3 տոկոսը կատարվել է կազմակերպությունների միջոցներով և գնահատվում է 95 մլրդ 611 մլն դրամ:
Ծավալը 6.5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:Հունիսին կազմակերպությունների միջոցներով իրականացվել է շինարարության 49.5 տոկոսը՝ 25 մլրդ 428 մլն դրամի: Նախորդ տարվա հունիսի համեմատ աճը 12.9 տոկոս է:2024 թվականի առաջին կիսամյակում պետական միջոցներով իրականացվել է շինարարության 21.1 տոկոսը՝ 42 մլրդ 570.9 մլն դրամի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 58.8 տոկոս է: Հունիսին՝ անցյալ տարվա նույն ամսվա համեմատ աճը 22.6 տոկոս է: Այս տարվա ամառվա առաջին ամսին պետական միջոցներով իրականացված շինարարության ծավալը կազմում է ընդհանուրի 25.6 տոկոսը և գնահատվում է 13 մլրդ 136.2 մլն դրամ:Զգալի է նաև բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալը, որն այս տարվա հունվար-հունիսին կազմել է ընդհանուրի 27 տոկոսը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 58.2 տոկոսով:
Աշխատանքների ծավալը գնահատվում է 54 մլրդ 578.2 մլն դրամ, որից 10 մլրդ 668.6 մլն դրամի շինարարությունը կատարվել է հունիսին: Նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցվել է 57.5 տոկոսով:Այս տարվա առաջին կիսամյակում շինարարության 3.8 տոկոսն իրականացվել է համայնքների (7 մլրդ 662.9 մլն դրամի), իսկ 0.8 տոկոսը՝ մարդասիրական օգնության միջոցներով (1 մլրդ 592.5 մլն դրամի):
Կարծիքներ