Ազատություն Ռուբեն Վարդանյանին և հայ գերիներին․ Հենրիխ Մխիթարյանն աջակցություն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աջակցություն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանն ու հայ գերիներին։
«Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում Մխիթարյանը կիսվել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությամբ և օգտագործել է «Ազատություն Ռուբեն Վարդանյանին: Ազատություն հայ գերիներին» հեշթեգերը:
X-ի իր միկրոբլոգում Մխիթարյանը թեմայի վրա հրավիրել է ՄԱԿ-ի, ՄԱԿ- մի շարք կառույցների, Amnesty International-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Մարդու իրավունքների հիմնադրամի, Միջազգային քրեական դատարանի ուշադրությունը։
Կարծիքներ