Ինչու՞… Ու՞մ պատվերով և ինչպիսի՞ ճնշումներով տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններն Արցախում. Արամ Հարությունյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Արամ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հրայր Թովմասյանը միջնորդում է ՍԴ կանչել նախագահ Արմեն Սարգսյանին, որպես վկա, բացատրելու, թե ինչ պայմաններում է որոշել ընտրության օր նշանակել հունիսի 20-ը։
Առաջ են գալիս տրամաբանական հարցեր.
1.Ո՞րն է նման մտահոգության պատճառը։
2.Արդյո՞ք սրանից քաղաքական պատվերի հոտ չի գալիս։
3.Մի՞ թե այլ օր նշանակելը որևէ էական ազդեցություն կունենար ընտրությունների արդյունքների վրա։
Այն, որ 2017թ. Արցախի Հանրապետությանը պարտադրված և Հրայր Թովմասյանի կողմից հեղինակած սահմանադրական փոփոխությունները էականորեն ազդեցին Արցախի ներքաղաքական կյանքի վրա, դա փաստ է։
Բոլորը գիտեն,որ փոփոխությունները պարտադրված էին և անցկացվել են մեծ ճնշումների ներքո։
Փաստացի , Արցախում ընտրական գործընթացները հետաձգվեցին 3 տարով, և Արցախում որևէ մեկը, անկախ իր սեփական տեսակետից, չուներ իրավիճակը կանխելու ազդեցության լծակներ։
Ինչու՞... Ու՞մ պատվերով և ինչպիսի՞ ճնշումներով տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններն Արցախում։ Սա պետք է Ձեզ մտահոգի պարոն Թովմասյան։
Բավական է շրջանառության մեջ դնել կեղծ և արհեստական օրակարգեր»,- գրել է նա։
Կարծիքներ