Բելինգհեմն առաջին եվրոպացին է, որը մինչև իր 21-ամյակը մասնակցել է երեք խոշոր մրցաշարերի
Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմ ընդգրկված է Եվրո-2024-ի առաջին տուրի՝ Սերբիայի հետ խաղի մեկնարկային կազմում։
Անգլիացին Սերբիայի հետ խաղի 13-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը։
Այսպիսով, Ջուդը դարձել է պատմության մեջ առաջին եվրոպացին, որը մինչև իր 21-ամյակը մասնակցել է երեք խոշոր մրցաշարերի, հայտնում է Opta Sports-ը։ Կիսապաշտպանը խաղացել է Եվրո-2020-ում, ԱԱ-2022-ում և և Եվրո-2024-ում:
Հիշեցնենք, որ Բելինգհեմը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 42 հանդիպում, խփել 23 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։ 20-ամյա ֆուտբոլիստն ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2020 թվականի նոյեմբերին՝ Իռլանդիայի հավաքականի հետ տնային խաղում (3:0): Բելինգհեմը ներկայումս 29 հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Կարծիքներ