Թաիլանդի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 10 բռնցքամարտիկ. Բաչկովը չի մեկնի
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարում 10 մասնակից կունենա:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ներկայացրեց կազմը. Բարեղամ Հարությունյան (51 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (80 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ), Դավիթ Չալոյան (92+), Անուշ Գրիգորյան (52 կգ), Եկատերինա Սիչովա (54 կգ), Անի Հակոբյան (66 կգ):
Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Թաիլանդի վարկանիշային մրցաշարը կմեկնարկի մայիսի 23-ին:
Հայաստանի դեռևս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում:
Կարծիքներ