Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Էրդողանի հետ կքննարկի Ս-400 համակարգերի թեման

Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Էրդողանի հետ կքննարկի Ս-400 համակարգերի թեման

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր Է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանի հետ քննարկել Ս-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի տեղաբաշխման թեման: Հունիսի 13-ին լրագրողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել Է ազգային անվտանգության հարցերով Բայդենի օգնական Ջեյք Սալիվանը:

«Այո՛, (նա կքննարկի դա): Ս-400-ները, այո, զենիթահրթիռային համակարգերը»,- ասել Է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: Ըստ որում Սալիվանը չի սկսել խոսել այն մասին, թե Բայդենը հատկապես ինչ կարող Է ասել Էրդողանին այդ թեմայով: Նախագահի օգնականը միեւնույն ժամանակ հայտնել Է, որ Բայդենը Թուրքիայի ղեկավարի հետ զրույցում մտադիր Է արծարծել Անկարայի հարաբերությունների հարցերը Մոսկվայի եւ Պեկինի հետ:

Ռուսաստանը եւ Թուրքին 2017 թվականին կնքել են Մոսկվայի կողմից Անկարային Ս-400 համալիրների մատակարարման պարտավորագիր: Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրներից առաջինն Է ՌԴ-ից ձեռք բերել այդ համակարգերը: Անկարյի որոշումը հարուցել Է Վաշինգտոնի եւ ամբողջությամբ վերցված դաշինքի խիստ բացասական արձագաքը: ԱՄՆ-ը չի դադարեցնում Թուրքիայից ռուսական զենիթահրթիռային համակարգերից հրաժարման հասնելու փորձերը: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերին հայտարարել Է, թե Անկարան մտադիր չԷ հրաժարվել Ս-400-ներից, չնայած Վաշինգտոնի կողմից ճնշմանը: Նա նաեւ մերժել Է պատժամիջոցների կիրառման սպառնալիքները եւ ԱՄՆ-ին առաջարկել Է փորձել իրականում սահմանել դրանք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում