37-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է եղբայրը

37-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է եղբայրը

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի բնակչի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից, տվյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունվարի 12-ին և տեղեկացվել, որ հիշյալ համայնքի տներից մեկում հայտնաբերվել է նույն տան բնակչի դին՝ բռնի մահվան հետքերով։

 Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

 Նախնական տվյալներով՝ 37-ամյա տղամարդու և եղբոր միջև հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը վիճաբանություն է ծագել կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ վերջինս դույլով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել 37-ամյա եղբոր գլխին և մարմնի տարբեր մասերին։

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տուժածի եղբայրը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս ձերբակալվել է՝ եղբոր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու արդյունքում անզգուշությամբ նրա մահն առաջացնելու կասկածանքով։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում