Նոյեմբերի 28-29-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Ֆինլանդիայում

Նոյեմբերի 28-29-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Ֆինլանդիայում

Նոյեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում:

 

Կայանալու է հանդիպում Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ:

 

Հանդիպումներ են ծրագրված Ֆինլանդիայի գործադիր և օրենսդիր շրջանակների նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

 

«Մենք պատրաստակամ ենք շարունակաբար ընդլայնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը Ֆինլանդիայի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը զուգահեռ կա մեծ ներուժ տնտեսական կապերի ամրապնդման և այլ ոլորտներում համագործակցության զարգացման համար։ Ակնկալում եմ արդյունավետ քննարկումներ Հելսինկիում»,- ասել է ԱԳ նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում