Պուտինի մասին Բայդենի խոսքերը հարիր չեն պետության ղեկավարին. Ռեջեփ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռակա բանավեճին`փոխանցում է Ermenihaber-ը:
Էրդողանը լրագրողներին տված հարցազրույցում հաջակցություն ՌԴ ղեկավարի՝ ասել է.
«Պարոն Բայդենի՝ Պուտինի մասին այդ խոսքերը պետության ղեկավարին հարիր խոսքեր չեն և մի պետության ղեկավարի կողմից Ռուսաստանի նման պետության ղեկավարի հասցեին այդպիսի արտահայտություն անելը չի կարող ընդունելի լինել»:
Ըստ Էրդողանի՝ Պուտինը Բայդենին խելամիտ և շատ բարեկիրթ պատասխան է տվել:
Մարտի 17-ին ABC հեռուստաընկերության եթերում ԱՄՆ նախագահը դրական է պատասխանել լրագրողին այն հարցին, թե արդյոք Բայդենը կարծո՞ւմ է, որ Պուտինը մարդասպան է: Նույն օրը պաշտոնական Մոսկվան հայտարարել էր՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին կանչում է Մոսկվա, բայց ընդգծել, որ խոսքը ոչ թե հետ կանչելու, այլ խորհրդակցություններին մասնակցելու մասին է: Հաջորդ օրը Պուտինն անձամբ էր արձագանքել Բայդենի հայտարարությանը՝ ասելով, որ նրան առողջություն է մաղթում: Ավելի ուշ Պուտինը ԱՄՆ նախագահին առաջարկել էր շարունակել բանավեճն ուղիղ եթերում, որը սակայն վերջինիս հրաժարվել է ընդունել:
Կարծիքներ