ՀՀ ԱԳ նախարարը Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ի «ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ» էջը։
Գրառման մեջ նշված է. «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան.
«Լավ հնարավորություն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ:
Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ՝ ներառյալ այն պահպանվող խնդիրները, որոնք դեռևս խոչընդոտում են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Ընդգծել եմ, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ համահունչ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին»»։
Կարծիքներ