Ի՞նչ նվերներ են փոխանակել Բայդենն ու Պուտինը

Ի՞նչ նվերներ են փոխանակել Բայդենն ու Պուտինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ժնևում հանդիպման ժամանակ իր ամերիկացի գործընկերոջը նվիրել է Խոխլոմայի նախշազարդերով գրասենակային պիտույքների հավաքածու, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պուտինին նվիրել է Randolph USA ավիատոր-ակնոց և բիզոնի բյուրեղապակե արձան։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասանելով նվերների վերաբերյալ «Ինտերֆաքսի» հարցին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ժնևում հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են արել՝ կապված ռազմավարական կայունության հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում