ՍԴ-ն հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների բողոքրկման վերաբերյալ ամբողջական որոշումը

ՍԴ-ն հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների բողոքրկման վերաբերյալ ամբողջական որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ կապված կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ թողնելու մասին ամբողջական որոշումը։

Հուլիսի 17-ին ՍԴ-ն հրապարակել էր որոշման ընդամենը վերջին մասը։ Նշենք, որ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում էին 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերում էին նույն հարցին:

Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում