Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանը մեկ հոդվածով արդարացվեց. նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանը մեկ հոդվածով արդարացվեց. նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հրապարակվեց Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատավճիռը:

Սաշիկ Սարգսյանի որդին, հիշեցնենք, մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար:

Դատարանի դատավճռով՝ Հայկ Սարգսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) եւ նրա նկատմամբ քրեական  հետապնդումը  դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Ճանաչվեց եւ հռչակվեց Հայկ Սարգսյանի անմեղությունը ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը) մեղսագրված արարքի կատարմանը

Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը վերացվեց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում