Իմ հայրենակիցներին, մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղության և վերածննդի տարի. Հենրիխ Մխիթարյան

Իմ հայրենակիցներին, մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղության և վերածննդի տարի. Հենրիխ Մխիթարյան

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով դիմել է հայ ժողովդին։

«Սիրելի բարեկամներ, թող այս Նոր տարին ձեզ բերի անսահման ուրախություն և հաջողություններ, ձեր բոլոր նպատակների իրականացում և առողջություն: Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին հիշարժան 2025 թվական:

Իմ հայրենակիցներին, մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղության և վերածննդի տարի։ 

Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը, որոնք անօրինական կերպով պահվում են հարևան երկրի բանտերում: Մաղթում եմ մեզ համերաշխություն և միասնություն, քրտնաջան աշխատանք և ստեղծարարություն: Թող մեր ազգային հերոսների հոգիները պաշտպանեն մեր սուրբ հողերը: Թող ձեր բոլոր երազանքները իրականություն դառնան:

Շնորհավոր Նոր տարի, շնորհավոր 2025 թվական»,- գրել է Մխիթարյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում