Անկարգություններ Երևանում․ձերբակալվել է 17 լեհ երկրպագու
Դեկտեմբերի 12-ին, ժամը 00:27-ին, ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Վերնիսաժի» մոտ լեհ ֆուտբոլասերները «կոտրում են ամեն ինչ»։
«ՀՕԳՎ Կենտրոնական բաժնից մեկնած հերթապահ խումբը և ոստիկանության գվարդիայի ծառայողները Խանջյան փողոցից ոստիկանություն են տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացու՝ հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով։ Կազմված նյութերն ուղարկվել են քննչական բաժին»,- հայտնում են ՆԳՆ-ից։


Կարծիքներ