ԵԱՀԿ գործող նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին․ ակնկալում է շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ
Ս.թ. հունիսի 29-ին Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն թվիթերյան իր մոկրոբլոգում շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Նա կարեւորել է, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը և ԵԱՀԿ ԽՎ-ը դիտորդական առաքելություն են իրականացրել ընտրությունների ընթացքում:
Շվեդիայի ԱԳ նախարարը նշել է, որ ակնկալում է շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, ինչպես նաեւ հաջողություն է մաղթել շարունակվող ժողովրդավարական բարեփոխումները կյանքի կոչելու գործում։
Գրառման վերջում Շվեդիայի ԱԳ նախարարը նշել է, որ Շվեդիան պատրաստ է աջակցել Հայաստանին։
Կարծիքներ