Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը` Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը` Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Փարիզի օլիմպիական խաղերի ըմբշամարտի եզրափակիչ գոտեմարտում վաստակեց փոխչեմպիոնի տիտղոսն ու արժանացավ արծաթե մեդալի:

Ալեքսանյանը եզրափակչում պայքարեց Իրանի ներկայացուցիչ Մոհամմադհադի Սարավիի հետ:

Սա Ալեքսանյանի կարիերայում առաջին օլիմպիական մասնակցությունը չէր, 2012-ի Օլիմպիական խաղերում նա դարձել էր բրոնզե, 2016-ին՝ ոսկե, 2020-ին՝ արծաթե մեդալակիր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում