Մերկելը Պուտինի հետ քննարկել է Մինսկի համաձայնագրերը և «Հյուսիսային հոսք 2» -ը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Մինսկի համաձայնագրերի կատարման ընթացքը, ինչպես նաև Ուկրաինայի տարածքով և «Հյուսիսային հոսք 2» գազատարով գազի տարանցումը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությանը:
«Կանցլեր Անգելա Մերկելը այսօր հեռախոսով զրուցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազանգը վերաբերում էր Ուկրաինայի արևելքում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի կատարմանը, ինչպես նաև էներգետիկ խնդիրներ, ինչպիսիք են Ուկրաինայի տարածքով և «Հյուսիսային հոսք 2» գազատարով գազի տարանցումը: Քննարկվել են նաև երկկողմ հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ