Կյանքից հեռացել է հայտնի ֆուտբոլային մարզիչ Սվեն-Յորան Էրիկսոնը

Կյանքից հեռացել է հայտնի ֆուտբոլային մարզիչ Սվեն-Յորան Էրիկսոնը

76 տարեկանում մահացել է ֆուտբոլային հայտնի մարզիչ Սվեն-Յորան Էրիկսոնը, որն ամիսներ շարունակ պայքարել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են միջազգային  լրատվամիջոցները։ 

«Այսօր առավոտյան մեր հայրը՝ Սվեն-Յորան Էրիկսոնը, հանգիստ քնեց իր տանը՝ Բյորքեֆորսում՝ Սուններից ոչ հեռու: Նա երկար ժամանակ քաջաբար պայքարեց իր հիվանդության դեմ, բայց հիմա այն ավարտվել է», - նշել են մարզչի զավակները։

1976 թվականից Սվեն-Յորան Էրիկսոնն անցել է մարզչական աշխատանքի, իր կարիերայի ընթացքում մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են իտալական «Ֆիորենտինա»-ն, «Լացիո»-ն և «Ռոմա»-ն, անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն և «Լեսթեր Սիթի»-ն, պորտուգալական «Բենֆիկա»-ն, ինչպես նաև Անգլիայի, Մեքսիկայի և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականները։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում