Բավարիան ու ՄՅՈւ-ն կարող են մարզիչների փոխանակում անել
«Բավարիան» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող Էրիկ տեն Հագի թեկնածությունը՝ որպես փոխարինող Թոմաս Տուխելին, ով այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի մյունխենյան ակումբը։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է լրագրող Քրիստիան Ֆալկը X սոցիալական ցանցում:
Ըստ աղբյուրի՝ «կարմիր սատանաները» հետաքրքրված են Տուխելով, ով նույնպես դրական է վերաբերվում «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու հնարավորությանը։
Ընդգծվում է, որ գերմանացի մասնագետը չի ցանկանում բանակցել անգլիական ակումբի հետ, քանի դեռ չի կայացել Չեմպիոնների լիգայի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը Մադրիդի «Ռեալի» հետ։ Խաղը կկայանա մայիսի 8-ին։
Կարծիքներ