Սիմոնյանը չբացառեց արտահերթ ընտրությունների հարցով Ծառուկյանի հետ հանդիպման հնարավորությունը
ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ արտահերթ ընտրությունների հարցով զրույց կլինի իշխանության և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև: Այս մասին Սիմոնյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ընտրությունների հարցով հանդիպում լինի Ծառուկյանի հետ:
«Ես չեմ բացառում, որ այսօր և վաղը նման զրույց կարող է տեղի ունենալ: Կարող է հանդիպում լինել, կարող է՝ այլ ձևաչափ լինել, բայց չեմ բացառում և սպասում եմ դրան»,- ասաց Սիմոնյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է հուշագիր ստորագրել և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Կարծիքներ