Գլխավոր շտաբը լուծում է իր խնդիրները. ՊՆ փոխնախարարն անդրադարձավ Օնիկ Գասպարյանի ազատումից հետո ԳՇ-ում առկա իրավիճակին
Զինված ուժերի Գլխավոր շտաբը շարունակում է լուծել իր առջև դրված խնդիրները:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի ազատումից հետո ԳՇ-ում ստեղծված իրավիճակին:
«Գլխավոր շտաբի պետի տեղակալն իրականացնում է նրա պարտականությունները, Գլխավոր շտաբն աշխատում է և իր առջև դրված խնդիրը լուծում է»,- ասաց փոխնախարարը:
Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատումից հետո ԳՇ պետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը:
Կարծիքներ