Իմ վերաբերմունքը նախագծի հանդեպ բացասական է, ես սա լավ լուծում չեմ համարում. Արարատ Միրզոյան

Իմ վերաբերմունքը նախագծի հանդեպ բացասական է, ես սա լավ լուծում չեմ համարում. Արարատ Միրզոյան

Ասել, թե ես անտարբեր եմ այս առաջարկով ինձ վերապահվելիք գործառույթին, կնշանակի ոչինչ  չասել: Իմ վերաբերմունքը սրա հանդեպ բացասական է, ես սա լավ լուծում չեմ համարում: Այդուհանդերձ ես սա համարում եմ լուծում: Այս մասին այսօր ԱԺ նիստին ասաց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադռնալով նախագծին, որով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն ունեցող անձին՝ Ազգային ժողովի նախագահին:

Միրզոյանն ավելի անկեղծանալով ասաց, որ ընդհանրապես դեմ է մրցութային հանձնաժողովի գաղափարին. «Եթե կհիշեք, մինչև 7-րդ գումարումը կար այս մրցութային հանձնաժողովը, այնուհետև ես անձամբ հեղինակել եմ օրենքների նախագծերի փաթեթ, որով վերացրինք այն, քանի որ համարում էի ու շարունակում եմ համարել, որ սա անիմաստ օղակ է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման պրոցեսում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում