Չեֆերինը Կոբախիձեին հրավիրել է Գերմանիա
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին հրավիրել է Գերմանիայում կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը:
«Ձեր այցելությունը այն խաղերին, որոնց մասնակցելու Է Վրաստանի հավաքականը, կհաստատի Ձեր նվիրվածությունը արժեքներին և մեր ընդհանուր հավատը, որն արտացոլված է մրցաշարի կարգախոսում՝ «Միավորված ֆուտբոլով՝ միասին Եվրոպայի սրտում»: Ես անհամբեր սպասում եմ Ձեզ Գերմանիայում: Հուսով եմ, որ մենք միասին ականատես կլինենք այս պատմական իրադարձությանը», - ասվում է նամակում։
Կարծիքներ