Էրդողանը հայտարարել Է, որ Թուրքիան չի հրաժարվի «Ստամբուլ» ջրանցքի կառուցումից
Թուրքիան ոչ մի հանգամանքներում չի հրաժարվի «Ստամբուլ» ջրանցքի նախագծի իրականացումից, որը կոչված Է դառնալու Սեւ եւ Մարմարա ծովերը միացնող նոր նավարկելի մայրուղի: Ապրիլի 7-ին այդ մասին հայտնել Է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:
«Անկախ այն բանից, թե ով ինչ Է ցանկանում կամ չի ցանկանում, մենք սկսում ենք, եւ մենք կկառուցենք «Ստամբուլ» ջրանցքը, որը կծառայի մեր ժողովրդին»,- մեջբերում Է նրա խոսքը Anadolu գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ