ՃՏՊ Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում
Հուլիսի 17-ին, ժամը 21։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» մակնիշի երթուղայինը (վարորդ՝ Վարդան Պ․) և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Ջ․, ծնված 1987 թ․)։
Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
Կարծիքներ