Խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում Թուրքիան նույնպես դրական քայլեր կձեռնարկի. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ելույթի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գարծընթացին՝ ընդգծելով, որ Թուրքիան դրական է գնահատում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը։
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ադրբեջանն առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր։ Կողմերն արդեն ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Նման շարունակության դեպքում շուտով կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարար։
Ըստ Չավուշօղլու, եթե Հայաստանը դրական արձագանքի, ապա պայմանագիրը հնարավոր է կնքվի: Այս պարագայում, Թուրքիան նույնպես դրական քայլեր կձեռնարկի։
Կարծիքներ