ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների որոշումը
Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր: Դեմ ձայներ չկային:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նիստին չէին մասնակցում եւ չքվեարկեցին:
Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քվեարկության դրեց Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը: Այն չընդունվեց, բոլորը դեմ էին:
Արարատ Միրզոյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը չի կարգավորում, թե ինչ է լինում, երբ ԱԺ-ն որոշում չի ընունում որոշման նախագիծը ՍԴ ուղարկելու վերաբերյալ. «Մենք կշարժվենք առաջ եւ կկազմակերպենք երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը»,-ասաց նա:
Կարծիքներ