ՄԻԵԴ-ը հակասահմանադրական է որակել Թուրքիայի ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելը

ՄԻԵԴ-ը հակասահմանադրական է որակել Թուրքիայի ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ապօրինի է ճանաչել Թուրքիայի խորհրդարանում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին թուրքական կողմի որոշումները:

Փետրվարի 1-ին ՄԻԵԴ-ի հրապարակված վճռում նշված է, որ 2016 թ. անձեռնմխելիությունից զրկված և դատական գործընթացների մեջ ներգրավված Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 40 պատգամավորի, այդ թվում՝ կուսակցության հիմնադիր համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի խոսքի ազատության իրավունքը խախտվել է: Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը բնութագրվել է որպես «սահմանադրությանը հակասող»:

Եվրադատարանի վճիռը Թուրքիային պարտավորեցնում է 5000-ական եվրո փոխհատուցում վճարել 40 պատգամավորներից յուրաքանչյուրին, ինչպես նաև վճարել հայցվորների դատական ծախսերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում