Ալֆրեդ Վարդանյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Ալֆրեդ Վարդանյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 29-ի ԲԴԽ-54-Ո-139 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրի մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում