Բենֆիկան սեփական հարկի տակ հաղթեց Մարսելին
Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բենֆիկան» ընդունել էր «Մարսելին»։ Գրում է Armsport.am-ը։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Պորտուգալական թիմի կազմում հաշիվը բացեց Ռաֆա Սիլվան՝ աչքի ընկնելով 16-րդ րոպեին։
Տանտերերի առավելությունը 52-րդ րոպեին կրկնապատկեց Անխել Դի Մարիան։ Հյուրերի միակ գոլը 67-րդ րոպեին խփեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին։
Կարծիքներ