Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի դեմ
Չինաստանի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Մեծ Բրիտանիայի 9 ֆիզիկական և 4 իրավաբանական անձանց նկատմամբ՝ մեղադրելով նրանց Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանում տիրող իրավիճակի մասին ստի և ապատեղեկատվության մեջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Չինաստանի ԱԳՆ-ին։
Արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ Չինաստանն իրեն իրավունք է վերապահում ընդունելու հավելյալ միջոցառումներ։
Անձանց, ում դեմ սահմանվել են պատժամիջոցները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար մուտքը Չինաստանի տարածք կարգելվի։ Չինաստանի քաղաքացիներն ու տեղական ընկերությունները չեն կարող գործ ունենալ այդ անձանց և ընկերությունների հետ։
Հիշեցնենք, որ մարտի 23-ին ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան պատժամիջոցներ էին սահմանել չինացի պաշտոնյաների նկատմամբ՝ Սինցզյանում մարդու իրավունքների խախտումների համար։
Կարծիքներ